2025-05-01 10:36
Լրատվական գործակալություններ
3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին, Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հավելենք, որ ապրիլի 29-ին 3․3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք ընկած տարածքում։
Sputnik Արմենիա