Վարդան Ղուկասյանը հրավիրում է քաղաքային շաբաթօրյակի
Մայիսի 3-ին՝ ամենամյա համապետական շաբաթօրյակի շրջանակում, բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու քաղաքային շաբաթօրյակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Քաղաքի մի շարք հատվածներում՝
Ե․ Չարենց, Շիրակացի, Կամո, Տերյան, Գորկի, 49 փողոցումներում, Ավստրիական թաղամասում, Անի թաղամասի 7-րդ և 3-րդ փողոցներում, ինչպես նաև Դվին ռեստորանի հետնամասի 4 հարակից տարածքներում իրականացվելու են մաքրման աշխատանքներ։
Մասնակցելու են համայնքապետարանի հարյուրավոր աշխատակիցներ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։
Շաբաթօրյակին միանալու ցանկություն հայտնող քաղաքացիներին համայնքապետարանը սիրով կտրամադրի աշխատանքային գործիքներ՝ ձեռնոց, բահ, փոցխ և այլն։
Կապ հաստատեք՝ 031222215 համարին զանգելով կամ այցելելով քաղաքապետարան։
Սիրով սպասում եմ տեսնելու քաղաքի մասին հոգ տանող համաքաղաքացիներիս»,- նշել է նա:
News.am