«ՆԻԿՈԼՆ Է ԳԱԼԻՍ ՎԱՆԱՁՈՐ. ՌՈՒՄԲ Ա, ԲԱ Ի՞ՆՉ Ա». ԱՂՄՈՒԿ-ԱՂԱՂԱԿ, ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍԱՐՍԱՓԱԾ ԵՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռի է գնալու։ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը նշում է, որ քաղաքում պարեկներն աղմուկ-աղաղակ են բարձրացրել, բնակիչները սարսափած են:

«Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր։ Հեչ էլ, թե չի գալիս, բայց էտ ինչ աղմուկ ու աղաղակ են բարձրարցրել պարեկները։ Հարակից շենքերի բնակիչները սարսափած նայում էին։ Էրեխեքիս դպրոց էի տանում, 6-րդ դպրոցի մոտ կայանեցի, որ էրեխեքս իջնեն մեքենայից, 7-8 պարեկի մեքենա աղմուկով հրահանգում են, թե մեքենադ հանի, ասում եմ՝ հա մեկ վարկյան էրեխեքս իջնեն մեքենայից ու շարժվում եմ։

Պարեկներցից մեկին հարցնում եմ, ասում եմ՝ Նիկոլն է գալի՞ս, ասում է՝ հա: Ասում եմ՝ բա էնպես աղմուկ եք հանել, էնպիսի օպերացիա եք իրականացնում ինձ թվաց ռումբ ա տեղադրված այ ձեր տունը շինվի, պարեկներից մեկը ասեց.

-Ապեր ռումբ ա, բա ինչ ա, քշի մեզ էլ չի հաճելի։

Վեջերս լսած ամենաազնիվ խոսքն էր։

Ռումբա, բա ինչ ա....»։

News.am