ՔՊ-ն մասնակցում է Գյումրիի ավագանու նիստին. Նրանք եկան ուշացումով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ մայիսի 2-ին, Գյումրիում քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությունից և երդմնակալությունից հետո տեղի է ունենում ավագանու առաջին նիստը:

 

Այսօր պետք է ընտրվեն քաղաքապետի տեղակալները, հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները:

Նիստը արդեն սկսվել էր, որ ուշացումով եկան ՔՊ խմբակցության անդամները՝ Սարիկ Մինասյանի գլխավորությամբ: Մինչ այդ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ ՔՊ խմբակցությունը չի եկել:

Նշենք, որ, որ քաղաքապետի ընտրության և երդմնակալության նիստերին ՔՊ-ն չէր մասնակցել:

Հիշեցնենք, որ 33 տեղանոց ավգանիում ՔՊ-ն ստացել է 14 մանդատ: Մյուս 4 խմբակցությունները միասին ստացել են 19 մանդատ և կարողացել են քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին:

Նախօրեին ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ իրենք ներկայացրել են հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին, իսկ փոխքաղաքապետի ընտրություններին չեն մասնակցելու:

Վարդան Ղուկասյանը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքապետի առաջին տեղակալ կդառնա Ավետիս Ղուկասյանը, ով իր փեսան է, իսկ երկրորդ փոխքաղաքապետը կլինի Գագիկ Մանուկյանը, ով Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերն է և եղել է փոխքաղաքապետ:

News.am