Գուտերեշը մտադիր է ՄԱԿ-ի անդամներին առաջարկել բարեփոխել կազմակերպությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մի քանի շաբաթվա ընթացքում կազմակերպության անդամ երկրներին առաջարկություններ կներկայացնի այն բարեփոխելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարի համապատասխան նախաձեռնության շրջանակներում աշխատանքն ընթանում է երեք ուղղությամբ՝ ռեսուրսների օպտիմալացում, մանդատների վերակազմավորում և ՄԱԿ-ի համակարգում կառուցվածքային փոփոխություններ:
«Գլխավոր քարտուղարը հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում կզեկուցի անդամ պետություններին, քանի որ մեզ անհրաժեշտ կլինի նրանց մասնակցությունը»,-ասել է Դյուժարիկը:
Մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր «ՄԱԿ-80» նախաձեռնության մեկնարկի մասին, որը ենթադրում է նաև կազմակերպության աշխատանքի աուդիտ՝ ծախսերի օպտիմալացման համար:
Sputnik Արմենիա