Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան կոչ է արել չժխտել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը

Մենք հարգանքով ենք հիշում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ զոհ գնացածների հիշատակը։ Այս մասին ասվում է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարության մեջ։

«Մենք հավատում ենք, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կարող են հաղթահարվել դրանց դեմ առերեսվելով և պատասխանատվության ենթարկելով, այլ ոչ թե դրանք ժխտելով։ Մենք հարգում ենք ցեղասպանության ժամանակ զոհվածների հիշատակը և կոչ ենք անում անցյալի հետ առերեսվելու և ճշմարտությունը բացահայտելու գործընթաց սկսել՝ ապագայի համար, որտեղ գերակշռում են խաղաղությունն ու մարդու իրավունքները», - ասվում է հայտարարության մեջ։

News.am