Պակիստանը Հնդկաստանի հետ լարվածության աճի ֆոնին բալիստիկ հրթիռ է փորձարկել

Պակիստանը շաբաթ օրը բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ Քաշմիրում ահաբեկչությունից հետո Հնդկաստանի հետ լարվածության աճի ֆոնին, հայտնել է Associated Press-ը:

Պակիստանի բանակի տվյալներով՝ «երկիր-երկիր» հրթիռի հեռահարությունը 450 կիլոմետր է։

Նշվել է, որ Abdali սպառազինության համակարգի գործարկումն ուղղված է «զորքերի օպերատիվ պատրաստվածության և հիմնական տեխնիկական պարամետրերի ապահովմանը», ներառյալ հրթիռի առաջադեմ նավիգացիոն համակարգը և մանևրելու բարելավված բնութագրերը:

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շեհբազ Շարիֆը շնորհավորել են գիտնականնեին, ինժեներներին և նրանց, ովքեր մասնակցել են հրթիռի հաջող փորձարկման իրականացմանը։

News.am