Զելենսկին մերժել է հրադադարը և չի երաշխավորել Մոսկվայի օտարերկրյա հյուրերի անվտանգությունը

Վլադիմիր Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու մասին Ռուսաստանի առաջարկը։

AFP գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա մայիսի 9-ի շքերթին մասնակցելու։

«Ուկրաինան չի պատրաստվում մասնակցել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, որը Ռուսաստանի նախագահին թույլ կտա մայիսի 9-ին դուրս գալ միջազգային մեկուսացումից», - մեջբերում է գործակալությունը Զելենսկու խոսքերը:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դիրքորոշումն այն երկրների նկատմամբ, որոնք մտադիր են մայիսի 9-ին այցելել Ռուսաստան, «միանշանակ է»։

«Մենք չենք կարող պատասխանատվություն ստանձնել ՌԴ տարածքում տեղի ունեցածի համար։ Անվտանգության ապահովումը նրանց պատասխանատվության գոտին է»,-ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 00:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանվում է հրադադարի ռեժիմ: Նման հրադադար արդեն հայտարարվել էր Զատկի օրերին, այն գործել է ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր: Չնայած Ուկրաինայի համաձայնությանը, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Զատկի հրադադարի գործողության ընթացքում է 4,9 հազար խախտում է գրանցվել ուկրաինական ուժերի կողմից:

Sputnik Արմենիա