Իրանի պաշտպանության նախարար. Մեր հարևանների տարածքներում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախը

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ, հաղորդում է Mehr-ը։

Ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի երեկոյան և որտեղ ցուցադրվել է նաև իրանական տեղական արտադրության նոր՝ «Քասեմ Բասիր» հրթիռը, Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ամերիկացիներին, որ «եթե մեզ վրա հարձակվեն կամ մեզ պատերազմ պարտադրեն, մենք ուժով կպատասխանենք»։

«Մենք կհարձակվենք նրանց շահերի և նրանց բազաների վրա, և մենք չենք դիմադրի և այս առումով որևէ սահմանափակում չենք ունենաի», - ընդգծել է գեներալ Նասիրզադեն։

«Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - հավելել է նա։

News.am