Անհայտ անձը հարձակվել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի` Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը հարձակման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է «CNN Türk» հեռուստաալիքը ։

 

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլում։ Անհայտ տղամարդը ձեռքով հարվածել է կուսակիցների հետ հանդիպումից հեռացող Օզելին։

Տղամարդուն բռնել են քաղաքական գործչի անվտանգության աշխատակիցները։

Հարձակման պատճառը դեռ հայտնի չէ։

Sputnik Արմենիա