2025-05-05 14:18
Լրատվական գործակալություններ
Պակիստանին զենքը կբավականացնի 4 օր՝ Ուկրաինա մատակարարումների պատճառով
Պակիստանի զինված ուժերը բախվում են հրետանային զինամթերքի դեֆիցիտին՝ կապված դրա Ուկրաինա առաքման հետ։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ Հնդկաստանի հետ հակամարտության ինտենսիվ սրման դեպքում Պակիստանի զինամթերքի պաշարները կդիմանան չորս օր։ Նշվել է նաև, որ երկրի գործարանները դժվարանում են բանակին տրամադրել անհրաժեշտ քանակությամբ զինամթերք՝ Ուկրաինայի հետ վերջին գործարքների և արտադրական ոչ բավարար հզորությունների պատճառով։
News.am