Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է belta.by-ը։

Այցի ընթացքում նախատեսված է Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դեմ առ դեմ ​​և ընդլայնված բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ:

Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։

Նախատեսված է Ասադովի հետ Բելառուսի վարչապետի այց օկուպացված Արցախի Հանրապետություն՝ Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում դիտելու վերականգնված օբյեկտները, նաև այց Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։

Panorama.am