2025-05-06 09:05
Լրատվական գործակալություններ
Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների հերթական «դատը». հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը
Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության հերթական նիստը։
Հարցաքննվել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Զուգահեռ ցուցադրվել են արխիվային կադրեր։
Այնուհետև ցուցմունք են տվել «տուժած» ադրբեջանցիները։
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա