Ադրբեջանցիները փորձել են թույլ չտալ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի բարձրաձայնումը

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ընթացիկ օրերին մասնակցում է Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված Մարդկային հարթության 2025 թ երկրորդ կոնֆերանսին, որը նվիրված է նաև մարդու իրավունքների պաշտպանների մարտահրավերներին։

Ա Գրիգորյանը ներկայացնում է 2020-2023 թթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված հայության իրավունքների հասցեագրման և դրանց վերականգնման օրակարգային խնդիրները։ Ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրայանումը, սակայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները հավելյալ խոսք են տրամադրել Ա Գրիգորյանին՝ դրանով իսկ ի ցույց դնելով Ադրբեջանի ժխտողական քաղաքականության անընդունելի լինելը։

News.am