2025-05-06 09:23
Լրատվական գործակալություններ
ԱՄՀ․ Հայաստանը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով Հարավային Կովկասում 2-րդ տեղն է զբաղեցնում
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի՝ Հայաստանը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով Հարավային Կովկասի երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը։
Նշվում է, որ Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կազմում է 8,86 հազար ԱՄՆ դոլար։
Տարածաշրջանի առաջատար Վրաստանում այս ցուցանիշը կազմում է 9,57 հազար դոլար, Ադրբեջանում՝ 7,6 հազար դոլար։
Ռուսաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը գրանցվել է 14,26 հազար դոլար, Թուրքիայում՝ 16,71 հազար դոլար, Իրանում՝ 3,9 հազար դոլար։
News.am