ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ևս լքում է Ադրբեջանը

2025 թվականի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) կավարտի Ադրբեջանում իր գրասենյակի աշխատանքը։

Երկրում իր 30-ամյա ներկայության ընթացքում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու գործում՝ մայրական առողջությունը բարելավելու, գենդերային բռնության դեմ պայքարելու և ապացույցների վրա հիմնված ժողովրդագրական քաղաքականությունը խթանելու համար։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ համագործակցությունը Ադրբեջանի հետ կշարունակվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և գլխավոր գրասենյակի միջոցով։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ավարտի մասին հայտարարվել էր ավելի վաղ։

Բացի դրանից, Ադրբեջանում փակվել է Արժույթի միջազգային հիմնադրամը, BBC-ի գրասենյակը, չեղյալ են հայտարարվել Bloomberg և Sputnik գործակալությունների թղթակցային հավատարմագրումը։

News.am