Հարցում. Հարցվողների ավելի քան 86% անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրի տեքստին ծանոթանալը

Հայաստանում հարցվածների 73 տոկոսը կարծում է, որ քաղաքացիները պետք է անպայման կարդան տեքստը և իրենց գնահատականը տան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ; Հարցվածների 13.1 տոկոսը պատասխանել է ավելի շուտ «այո», 5.3 տոկոսը՝ «ոչ», 6.5 տոկոսը՝ միանշանակ «ոչ», իսկ հարցվածների 2.1 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։

Նրա տվյալներով՝ հարցվածների 10,7 տոկոսը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդական դերից Ռուսաստանի դուրս գալը գնահատել է միանշանակ դրական, 19,1 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 24,5 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 36,1 տոկոսը՝ միանշանակ բացասական, հարցվածների 9,6 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Նա ավելացրել է, որ հարցվածների 36,7 տոկոսը բացարձակապես ճիշտ որոշում է համարում ՀՀ վարչապետի մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը, ավելի շուտ ճիշտ է համարել հարցվածների 25,4 տոկոսը, ավելի շուտ սխալ՝ 9,5 տոկոսը, միանշանակ սխալ է համարել հարցվածների 22,8 տոկոսը։ Փորձագետը հայտնել է, որ հարցվածների 16,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը մոտ ապագայում միանշանակ ունի Եվրամիության անդամ դառնալու հեռանկար, 20,8 տոկոսը՝ ավելի շուտ ունի, 12,1 տոկոսը՝ ավելի շուտ՝ ոչ, 24,6 տոկոսը՝ հաստատ ոչ։ Նա ընդգծել է, որ հարցվածների 36.4 տոկոսը նշել է արտահերթ ընտրությունները որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաարդյունավետ միջոց, 29.8 տոկոսը՝ կառավարության ղեկավարի չարտոնված հրաժարականը, 10.1 տոկոսը՝ փողոցային պայքարը, 5 տոկոսը՝ անվստահություն հայտնելը, դժվարացել է պատասխանել հարցվածների 7.6 տոկոսը, ևս 16,9 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը չպետք է հեռանա։ «Անվստահություն հայտնելու նախաձեռնությունը լիովին դրական է գնահատում հարցվածների 21 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 17 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 14.2 տոկոսը և ամբողջությամբ բացասական՝ 30 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 17.9 տոկոսը։ Հեռախոսային հարցումն անցկացվել է ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը 1 101 քաղաքացիների շրջանում։

News.am