Կրեմլ․ Ռուսաստանը կպատասխանի, եթե Կիևը շարունակի հարվածների փորձերը հրադադարի օրերին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա, եթե Կիևը շարունակի հարվածներ հասցնել Ռուսաստանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարի հաստատման օրերին։
«Հասկանալի է՝ տոների ժամանակ ժամանակավոր զինադադարի մասին նախագահ Պուտինի նախաձեռնությունը տեղին է, և համապատասխան հանձնարարականները տրվել են գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, բայց այստեղ ես ուզում եմ ձեզ հիշեցնել մեր դիրքորոշումը։ Կրակը կդադարի, բայց եթե Կիևի ռեժիմի կողմից փոխադարձություն չլինի, և մեր դիրքերին կամ օբյեկտներին հարվածելու փորձերը շարունակվեն, ապա անհապաղ համարժեք պատասխան կտրվի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանը նախագահի որոշմամբ հրադադար է հայտարարվել Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը: Այդ ընթացքում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն, հաղորդել է Կրեմլը։
News.am