ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

New

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Դատարանը բավարարել է Արմեն Դանիելյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս պահին ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորված է»,–հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հայտնել էինք, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Հիշեցնենք` Դանիելյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել ապրիլի 30-ին։ Նա ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024–ի նոյեմբերի 11–ին։