2025-05-06 18:53
Լրատվական գործակալություններ
Ուշակով․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով ակտիվորեն քննարկում են տարածքային հարցերը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով շփումների ընթացքում ակտիվորեն քննարկում են տարածքային հարցերը, այդ թվում՝ փակ ուղիներով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Տարածքային հարցերն ակտիվորեն քննարկվում են», - ասել է նա:
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ այդ հարցերը քննարկվում են, բնականաբար, նաև «փակ մակարդակներով» հաղորդակցության ժամանակ:
Ուշակովն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս համաձայնության չեն եկել ռազմավարական կայունության և Սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի ապագայի վերաբերյալ երկխոսության վերսկսման հարցում։
Sputnik Արմենիա