Պապիկյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության հարցերը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։

Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: