2025-05-08 09:18
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը չի հրավիրվել հաղթանակի տոնակատարություններին
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված լայնածավալ տոնակատարություններին չի հրավիրվել։
Նշվում է, որ միջոցառումները կանցկացվեն մայիսի 8-ին։
Ադրբեջանական լրատվամիջոցները, թույն թքելով, ամեն կերպ զրպարտում են Ֆրանսիայի իշխանություններին՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, ակնհայտորեն մոռանալով ապատեղեկատվության ալիքի և սեփական իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ հակաֆրանսիական արշավի մասին, որին նրանք ակտիվորեն մասնակցում են։
News.am