2025-05-08 09:26
Լրատվական գործակալություններ
15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի երիտասարդ աղջկա ինքնությունը. մահացածը 15-ամյա Սուսաննա Ս․-ն էր։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, նա հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանում։ 15-ամյա աղջիկն իրեն ցած է նետել նշված շենքի տանիքից։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 12։48–ին պարեկային կարգախմբի ծառայողից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ագաթանգեղոսի 7 հասցեի շենքից քաղաքացի է ընկել։
Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
News.am