2025-05-08 12:04
Լրատվական գործակալություններ
ՀՀ Փաստաբանների պալատի ղեկավար․ Հայաստանի դատական համակարգը թերֆինանսավորվում է
Դատական իշխանության անկախության հիմնական շահառուն փաստաբանական հանրույթն է։ Այս մասին Երևանում կայացած Եվրոպական դատավորների միության (EAJ) տարեկան ժողովում ասել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նրա խոսքով՝ այսօր ամեն անհրաժեշտ բան չի արվում, որպեսզի դատականհամակարգն ապահովի իր արդյունավետությունը։ Վիճակագրության համաձայն՝ ՀՀ դատական համակարգը եվրոպական միջինից 3,5 անգամ պակաս ֆինանսավորում է ստանում։ Նույնը վերաբերում է կազմին և նյութատեխնիկական ապահովմանը։ Այս պատկերը կասկածի տակ է դնում դատական համակարգի արդյունավետությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։
News.am