Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է բարձրանում. Հռոմի պապ դեռ չի ընտրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է բարձրանում։ Դա նշանակում է, որ կարդինալները դարձյալ չեն կարողացել ընտրել Հռոմի նոր պապին։

 

Կոնկլավը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նոր պապի ընտրությունը հաջողությամբ պսակվի։

Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։

Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն մահացել է կաթվածից։

Sputnik Արմենիա