Ժամկետի հարց է, ժամանակի հարց է․Գեորգի Պետրոսյանը՝ Շուշի վերադառնալու մասին

Ժամկետի հարց է, ժամանակի հարց է՝ երբ ենք դա անելու, ոնց ենք դա անելու, ինչով ենք դա անելու, ով է անելու, ով է լինելու այդ սուբյեկտը, որ կարողանալու է հավաքել։Այս սերնդին արդեն չի հասնելու Շուշիի ազատագրումը։ Այս մասին այսօր՝ մայիսի ութին, «Շուշի Վերադարձ լինելու է» միջոցառման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Արցախի նախկին արտգործնախարար, ՀՅԴ Արցախի կենտրոնակկան կոմիտեի անդամ, Հայ Դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը։

«Դա ձեր սերնդի խնդիրն է արդեն դառնալու։ և այդ տեսակետից այն, ինչ այսօրվա վիճակում կատարվում է, ժամանակավոր է, որովհետև ինչպես ասում է Սրբազանը, չարիքը չի կարող հաղթել։ Շուտ թե ուշ դա լինելու է։ Մեր գործը լինելու է այն, որ պետք է դրան նախապատրաստվենք», - նշեց նա։

Գեորգի Պետրոսյանի խոսքով՝ Շուշիի ազատագրումը իրեն համար շատ անձնական է։

«Մի անգամ ինձ հարցրեցին «Ո՞վ ա վերցրել Շուշին»։ Ասեցի «Երեխաները»։ Որովհետև այդ հարցը տալիս էր ամեն մեկ իր տանը «Էս ի՞նչ է լինելու»։ Ո՞վ է ազատագրել։ Կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը։ Այստեղ մարդիկ կան, որոնք թե՜ Շուշիի ազատագրման, թե՜ հետագա գործունեության վերաբերյալ ամենալուրջ մասնակիցն են», - շեշտեց նա։

News.am