Մարտուն Գրիգորյան․ Լուրջ ճնշում է սկսվել, ազատում են իմ թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին
Լուրջ ճնշում է սկսվել, ազատում են իմ թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Արդեն կան մի քանի հոգի անհիմն աշխատանքից ազատված մարդիկ, որոնք կոնկրետ ասոցացվում են ինձ հետ, և ես առաջիկայում սպասում եմ էլի պրոցեսների, որի արդյունքում հավաքական մի հատ էլի պատասխան կուտեն այդ քայլերի համար։
Հասկանալի է՝ չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցիների հետ, ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ։ Ամեն դեպքում քաղաքում ավելի շատ ՔՊ չուզող ժողովուրդ կա։ 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 17 հազարը քվեարկել է նրանց օգտին, մնացածը «Քաղաքացիական պայմանագիր» չեն ուզել»,-ասաց նա։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՔՊ-ն հայտարարում է՝ իրենք հաղթել են, Գրիգորյանը նկատեց, դե թող ուրախանան այդ հաղթանակով. «Ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել»։
News.am