Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐԵՎԷ ՌԵԱԼ ԲԱՆ ՉԱՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա այն օրն է, երբ որոշվեց Հայաստանի, հայ ժողովրդի ապագան, և հայ ժողովուրդը այդ հաղթանակից հետո ապրեց աննախադեպ վերածնունդ իր պատմության մեջ, որը հազարամյակներով չէր տեսել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

 

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին, նա ասաց. «Պարզ է, որ նա փորձում է հետ ճանապարհ գտնել, պարզ է, որ իր արևմտյան բոլոր հույսերը, այդ հեքիաթերը տապալվեցին։ Արևմուտքը որևէ ռեալ բան չարեց Հայաստանի համար, մեզ պոկեց Ռուսաստանից, փչացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և մենք մնացինք այս ճգնաժամում։ Պարզ է՝ նա հասկանում է, որ պետք է հիմա նորից փորձի ինչ-որ լեզու գտնել ռուսների հետ, բայց փոխանակ մենք դա անեինք արժանապատիվ ձևով, որպես արժանապատիվ դաշնակից և ընկեր, հիմա սա բոլորը տեսնում են որպես ստիպված, նվաստացուցիչ, ծնկերի վրա հետ գալ Մոսկվա։ Կադրերից էլ երևում է, որ նա ստիպված է այնտեղ լինել, նա ոչ մի բան չի հասկանում ոչ մեծ հաղթանակից, ոչ ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունից։ Դե ոչինչ, թող գոնե նստի, շատ չխոսա ռուսերեն ու մենք չխայտարակվենք»։

Դիտարկմանը, որ Մոսկվան էլ մեզ համար լավ դաշնակից չեղավ, Խաչիկյանն ասաց. «Որպեսզի ինչ-որ երկիրը ձեզ լավ դաշնակից լինի, դուք պետք է այդ երկրին վերաբերվեք որպես դաշնակից և հասկանաք այդ երկրի շահերը և ճիշտ հաշվարկեք ձեր քայլերը։ Երբ որ մենք հիանում ենք, Իսրայելի համար Միացյալ Նահանգները հիանալի դաշնակից են, օրինակ, հանդուրժում են 60.000 պաղեստինցիների ցեղասպանությունը և ասում են, որ մենք մաքրելու ենք Պաղեստինը, Իսրայելը երբևիցե չի բանտարկել ԱՄՆ գլխավոր հրամանատարին, երբ նա եկել է Իսրայել։ Իսրայելը երբևիցե Բայդենին կամ Թրամփին չի ստիպել սպասել բակում, Իսրայելը չի վիրավորել իր դաշնակցին և իր դաշնակցի թշնամիների հետ անընդհատ չի առնչվել։ Այսինքն հարաբերությունը փոխադարձ են լինում։ Եթե դուք այսպես վերաբերվում եք ձեր դաշնակցին, ձեր դաշնակիցը այսպես կվերաբերվի ձեզ։

Երկրորդը, պետք է հասկանալ օբյեկտիվ իրականությունը, Ռուսաստանը 30 երկրի հետ պատերազմ է մղում և հաղթում 30 երկրի, Ռուսաստանը ծանր վիճակում է, և հենց այդ ծանր վիճակից օգտվելով այս մարդը վազեց Պրագա ու հանձնեց Ղարաբաղը։

Իր կողքը նստած էր մեր շատ սիրելի արևմտյան հասարակության ամենակարկառուն երկրներից մեկի նախագահը՝ Մակրոնը։ Այսինքն նրանք հանձնեցին մեր ժողովուրդը, տեսնելով, որ Ռուսաստանը հետ է քաշվում, թուլանում է»։

News.am