Իրանը համաձայնել է միջուկային խնդրով ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլի անցկացմանը

New

Իրանը համաձայնել է Օմանում անցկացնել ավելի վաղ հետաձգված՝ ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրով բանակցությունների չորրորդ փուլը: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային խմբի անդամին, որի անունը չի հրապարակվել։

«Իրանական բանակցային խմբի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլի անցկացման մասին որոշումն ընդունվել է»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրին, հայտնել էին, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 11-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում:

Sputnik Արմենիա