2025-05-10 13:22
Լրատվական գործակալություններ
Բայրամովը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»
«Գոյություն ունեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ», լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ասել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։
«Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը վերացել է հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետևում ենք գործընթացին, կան շփումներ»,- ասել է նա։
News.am