Կապանի քաղաքապետը չկա Փաշինյանին դիմավորած պաշտոնյաների թվում

Փաշինյանին Կապանում դիմավորած պաշտոնյաների մեջ չկա համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Այս մասին պարզ է դառնում Կառավարության հրապարակած կադրերում։

Նիկոլ Փաշինյանը Կապանում է՝ մասնակցելու ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն–թանգարանի բացմանը։

«Շատ լավ ա ստացվել, փոքրի մեջ կոլորիտը մնացել ա էլի»,– ասել է Փաշինյանը։

News.am