Պուտինը Կիևին առաջարկում է առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Մենք ոչ մեկ անգամ ենք առաջարկել ձեռնարկել քայլեր կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022թ.–ին մենք չենք դադարեցրել բանակցությունները»,– ասել է Պուտինը։

News.am