Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են միջուկային բանակցությունների չորրորդ փուլից հետո

Իրանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները միջուկային բանակցությունների չորրորդ փուլից հետո մերձեցել են, Օմանում բանակցություններից հետո լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նա նշել է, որ Թեհրանը կկարգավորիուրանի հարստացման մակարդակը`Միացյալ Նահանգների հետ վստահություն կառուցելու համար։

«Մենք զիջումների չենք գնա ուրանի հարստացման հարցում, բայց կարող ենք կարգավորել դրա մակարդակը՝ ԱՄՆ–ի հետ վստահություն կառուցելու համար», - ասել է նախարարը։

Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ մեկ շաբաթից, Թեհրանը հույս ունի առաջընթացի հասնել միջուկային համաձայնագրի բանակցություններում։

Միևնույն ժամանակ, Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցում գրել է, որ կիրակի օրը Մասկատում բանակցությունների չորրորդ փուլի ժամանակ օգտակար և օրիգինալ գաղափարներ են հնչել։

Բանակցությունների հինգերորդ փուլի մասին կհայտարարվի երկու կողմերի ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո։

Հիշեցնենք, որ չորրորդ փուլը տեղի է ունեցել իրանական միջուկային ծրագրի շուրջ կողմերի երկխոսության մեկնարկից մեկ ամիս անց և երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ Մասկատի կողմից հետևողականորեն կազմակերպվող խորհրդակցությունների ընթացքում առաջացած ամենաերկար դադարից հետո։

Sputnik Արմենիա