Ղազախստանը չի հրապարակում Ակտաուի մոտակայքում Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները
Ակտաուի մոտակայքում Azerbaijan Airlines («Ադրբեջանական ավիաուղիներ») (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները չեն հրապարակվել։ Այս մասին հայտնել է Ղազախստանի գլխավոր տրանսպորտային դատախազությունը։
«Ներկայումս ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների համապարփակ, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։ Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն», - ասվում է հայտարարության մեջ։
2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի է ենթարկվել Azerbaijan Airlines ընկերության ուղևորատար ինքնաթիռը։ Ինքնաթիռը Գրոզնիից ուղևորվում էր Բաքու։ Ինքնաթիռի վթարից կարճ ժամանակ առաջ անձնակազմը խնդրել էր արտակարգ վայրէջք կատարել Ակտաուում։ Նավի վրա կար 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ 27 ուղևոր և անձնակազմի երկու անդամ ողջ են մնացել։
Փետրվարի 19-ին Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգատ Լաստաևը հայտարարեց, որ Ակտաուում Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության վերջնական զեկույցը կներկայացվի մինչև 2025 թվականի դեկտեմբերը։
News.am