Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ, ԻՍԿ ՆԻԿՈԼԸ՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ

1994 թվականի մայիսի 12-ին ստորագրվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարը։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

 Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ, ԻՍԿ ՆԻԿՈԼԸ՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ«Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար:

Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու այսօր 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում,որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։

ՈՒ՞ր էինք, ուր հասանք…»։

Panorama.am