Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 13,6 մլրդ դոլարը

2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 13,6 մլրդ դոլարը, որից 6,98 մլրդ դոլարը բաժին է ընկնում արտաքին պարտքին, իսկ 6,6 մլրդ դոլարը՝ ներքին, հայտնում է Armenian Business Portal-ը։

Մեկ շնչի հաշվով պարտքային բեռն ավելացել է 10 տոկոսով՝ գերազանցելով 4,4 հազար դոլարի նշագիծը: Պարտքի աճը նկատվում է ժողովրդագրական դանդաղման, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի մակարդակի նվազման և միջազգային կայուն վարկանիշների պահպանման ֆոնին:

Alpha News