Լիբանանում ՌԴ դեսպանը այցելել է Արամ Ա-ին

Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ռուտակովը այցելել է Անթիլիաս և հանդիպել Մեծի Տան Կիլիկյո կաթողիկոս Արամ Ա–ի հետ։ Այս մասին գրված է Արամ Ա–ի ֆեյսբուքյան էջում։

Նշում է, որ նրան ուղեկցել է Լիբանանի և Սիրիայի ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպը։

«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին»,– նշված է հաղորդագրությունում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայկական և ռուսական եկեղեցիների փոխադարձ հարաբերություններն ու Լիբանանի հետ կապված խնդիրներ:

Sputnik Արմենիա