Անկարան տեղեկություն չունի Թրամփի ՝ Ստամբուլ հնարավոր այցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հինգշաբթի օրը Ստամբուլ կատարելիք այցի հավանականության վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է հինգշաբթի օրը Ստամբուլ թռչելու հնարավորությունը, որտեղ նույն օրը կարող է տեղի ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների հանդիպումը։

Lurer.com