ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են ՊՆ–ից։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

News.am