Կրեմլում տեղեկացրել են Պուտինի Իրան կատարելիք այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան այցի ստույգ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հաստատել է, որ Ռուսաստանի ղեկավարը Իրան այցելելու վավերական հրավեր ունի պաշտոնական կամ աշխատանքային այցով, գրել է «Կոմերսանտը»։
«Ժամկետն առայժմ համաձայնեցված չէ։ Հենց որ համաձայնեցվի, ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի այցն Իրան համակարգվում է դիվանագիտական ուղիներով։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը հույս ունի, որ Ռուսաստանի առաջնորդը Իրան կայցելի 2025թ.։
Ապրիլի 21-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը։ Իրանական կողմը դեռ չի վավերացրել համաձայնագիրը։ Երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին ստորագրած համաձայնագիրը պարունակում է 47 հոդված։ Այն ենթադրում է, որ կողմերից յուրաքանչյուրը, եթե մյուսը ենթարկվի արտաքին սպառնալիքի, պարտավոր է օգնություն չցուցաբերել ագրեսորին և ջանալ աջակցել հակամարտության կարգավորմանը ՄԱԿ Կանոնադրության հիման վրա։
News.am