ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացրել է NBC News-ը։
«Ինչպես գիտեք, ներկայում մենք ուսումնասիրում ենք Սիրիայի նոր կառավարության հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը՝ սկսած նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ իմ հանդիպումից»,- ասել է նա Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության, որը միավորում է Պարսից ծոցի վեց երկիր, խորհրդի նիստում։ Ավելի վաղ Թրամփը հանդիպել էր աշ-Շարաայի՝ ապստամբների նախկին առաջնորդի հետ, որը դարձել է Սիրիայի նախագահ հունվարին, երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո։
Երեկ Թրամփը հայտարարել էր, որ սկսում է չեղարկել պատժամիջոցները Սիրիայի հանդեպ։
ԱՄՆ-ի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին 2012թ., Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։
News.am