ԱՅՍ ԱՆՈՐԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՊՎՈՒՄ Է ՊԱՊԻԿՅԱՆԻ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԵՏ. ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հրապարակային կերպով հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին.

«Վստահ եմ, որ տեսել եք հայտնի 105 մանկապարտեզի տեսանյութերը, հիմա.

 ԱՅՍ ԱՆՈՐԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՊՎՈՒՄ Է ՊԱՊԻԿՅԱՆԻ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԵՏ. ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ1. Դուք հա՞շտ եք այս պատկերի հետ, որ այդ մանկապարտեզի վրա ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ համար վճարվել է 222 000 000 դրամ գումար (մեկ անգամ էլ կարող եք ուշադիր նայել տեսանյութերը)

2. Ձեր համար նորմա՞լ է, որ 07.12.2023 թվականից (կից նամակում կարող եք տեսնել) փաստացի արձանագրվել է անորակ աշխատանքները և առ այսօր մանկապարտեզը մնում է խայտառակ ավիրված վիճակում, իսկ դրա համար զրո պատասխանադվություն կրող

3. Հա՞շտ եք, որ Երևանի ՔՊ համասնական ցուցակի ավագանու թեկնածուի (ըստ մամուլի հրապարակումների) ընկերությունը այս որակի շինարարություններ է կատարում և փոխարենը սև ցուցակի մեջ հայտնվելուն, շարունակում է միլիոնավոր դոլարների նոր տենդերները «շահել»

4. Ի՞նչպես կգնահատեք, որ դեռևս 2024 թվականի սեպտեմբերին այս մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն դեռ հույսի նշույլ էլ չկա , որ մոտ ապագայում կավարտվի շինարարությունը

5. Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում է Սուրեն Պապիկյանի շրջապատի հետ . . .

6. Հիմա հստակ պատասխանեք, եթե չկա հովանավորչություն և կոռուպցիա, ի՞նչու նման դեպքերի համար չկա ՄԵԿ կալանավորված անձ

7. Այս ամենի համար ՄԵԿ քաղաքական պատասխանատուն դա երկրի վարչապետն է . . .

Նիկոլ Փաշինյան շարունակեք հետևել իմ սոցիալական էջերին, նոր բացահայտումներ են սպասվում . . .

Կրկին բարևներ Կոպիրկինի «ֆան ակումբի» ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին . . .

Թե բա գումար չենք փոխանցել, ակտերը չենք ստորագրել (222 մլն դրամը «գողտու» Կիրիենկոն է փոխանցել, որ «Բուչայի» վրեժը լուծեր) վայ չսատկեն Ձեր «դասատուները»»։

Panorama.am