2025-05-14 20:03
Լրատվական գործակալություններ
Ռյուտեն առաջիկա շաբաթներին Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավորություն է տեսնում
Ուկրաինայում հակամարտությունը լուծելու հնարավորության պատուհան կբացվի առաջիկա 14 օրվա ընթացքում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս կարծիքը հայտնել է Անթալիայում դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։
«Կարծում եմ՝ այս շաբաթ և առաջիկա 10 օրվա, երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես բարելավելու հնարավորություն կա»,- ասել է Ռյուտեն թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարության գործողությունները կնպաստեն կարգավորմանը։ Ռյուտեն նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողացել է նպաստել կողմերի միջև բանակցային գործընթացի՝ փակուղուց դուրս գալուն։
News.am