Պայթյուն Պակիստանում` հանրահավաքի ժամանակ. զոհ և վիրավորներ կան

Քվետտա քաղաքում «Պակիստանի ժողովրդական կուսակցության» հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ARY News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ոստիկանության տվյալներով՝ ամբոխի մեջ ձեռքի երկու նռնակ է նետվել, ինչպես նաև օգտագործվել է M203 նռնականետ։ Պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի ասամբլեայի պատգամավոր Ալի Մադադ Ջատակի ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը չի տուժել, սակայն նրա մեքենան վնասվել է։

Բելուջիստանի իշխանությունները դատապարտել են հարձակումը՝ այն անվանելով «վախկոտ արարք»։ Տուժածները բուժօգնություն են ստացել և տեղափոխվել վնասվածքաբանության կենտրոն։

Sputnik Արմենիա