Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի, բայց կա մեկ պայման

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։

Նրա խոսքով՝ Իրանը պարտավորվում է.

երբեք չարտադրել միջուկային զենք։

ազատվել իր բարձր հարստացված ուրանի պաշարներից, որոնք կարող են օգտագործվել որպես զենք։

համաձայնել ուրանը հարստացնել միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլատրել միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը։

Սակայն նա հավելել է, որ այս քայլերը կարող են իրականացվել բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դիմաց։

Հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի այսօր ստորագրել համաձայնագիրը, եթե այս պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է. «Այո»։

News.am