2025-05-15 18:37
Լրատվական գործակալություններ
Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքը սրբապատկեր է նվիրել Հռոմի պապ Լևոն 14-րդին
Հռոմի պապ Լևոն 14-րդն ընդունել է Արևելյան եկեղեցիների առաջնորդներին և հավատացյալներին, այդ թվում` Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին։ Տեղեկությունը հայտնում է vaticannews–ը։
Նշվում է, որ պատրիարքը Լևոն 14-րդին է նվիրել Զմառի Սուրբ կույս Մարիամի սրբապատկերը և խնդրել Հռոմի պապի օրհնությունն ու աղոթքը:
Հռոմի պապը, դիմելով ժամանած հյուրերին, ասել է, որ նրանք եզակի և առանձնաշնորհյալ դեր ունեն։ Նա կոչ է արել շարունակել պահպանել և տարածել քրիստոնեությունն արևելքում։ Լևոն 14-րդն ընդգծել է նաև ավանդույթները պահպանելու կարևորությունը։
Հավելենք, որ Արևելյան եկեղեցիների առաջնորդներն ու հավատացյալներն այս օրերին Վատիկանում են Հոբելյանական տարվա առիթով։
Sputnik Արմենիա