Ստամբուլում ուրբաթ օրը նախատեսված են եռակողմ հանդիպումներ

Ստամբուլում ուրբաթ օրը նախատեսված են Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրին։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կմեկնարկեն Ստամբուլում վաղը՝ մայիսի 16-ին: Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, ուկրաինականը ՝ ճանապարհին։

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցություններում, հայտարարել էր, որ ռուսական կողմը գործնական է տրամադրված և պատրաստ է քննարկել փոխզիջումները:

Մայիսի 15-ի երեկոյան Զելենսկին, բանակցելով Էրդողանի հետ, լքել է Թուրքիան և մեկնել Ալբանիա ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Նա ՌԴ-ի հետ առաջիկա բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար է նշանակել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ նրանց պատվիրակությունը Ստամբուլ կժամանի մայիսի 15-ի ուշ երեկոյան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում եննաևՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Sputnik Արմենիա