Տիրանայում Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել Էրդողանի հետ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Էրդողանը Փաշինյանի հետ զրուցելուց հետո արագ կազմակերպում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Տիրանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեսանյութում, որը տարածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևում է, որ երկու ղեկավարների առանձին հանդիպումից հետո նրանց միանում են նաև երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Բայրամովը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:

Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: