2025-05-16 16:45
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱՀԾ-ն ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային մեղադրել է այլ երկրներում «ուկրաինական սցենարն իրականացնելու» փորձի մեջ
Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան ներկայումս աշխատում են ուկրաինական սցենարն այլ պետությունների տարածքներում «շարունակելու» տարբերակների վրա։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, հիմնական շեշտը դրվում է ինդոկտրինացիայի նկատմամբ խոցելի սոցիալական խմբերի հետ նպատակային աշխատանքի վրա, ինչպիսիք են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, կանայք և երիտասարդները:
Lurer.com