Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատարանում հրաժարվել է պաշտպաններից։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Ըստ լրատվամիջոցի` Հարությունյանը հայտարարել է, որ պաշտպանները պրոֆեսիոնալ չեն, բայց պնդել է նրանց կողմից բերված վերաքննիչ բողոքները։
Տուժող կողմը համոզված է՝ խնդիր է դրված դատավարությունը ձգձգելու, իսկ Հարությունյանի փաստաբանները պրոֆեսիոնալներ են։
Հիշեցնենք` դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Sputnik Արմենիա